Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սոյան և սպիտակուցը՝ կազմվածքը պահպանելու բանալի. 1in.am

Սոյան և սպիտակուցը՝ կազմվածքը պահպանելու բանալի. 1in.am

Սննդաբաններն առաջարկում են կեսօրից հետո նախընտրությունը տալ սպիտակուցային և սոյայով սննդամթերքին: Դա հնարավորություն կտա հաղթահարել քաղցը, վնասակար սննդի նկատմամբ ձգտումը, հետևաբար՝ պահպանել կազմվածքը: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ պարզվել է, որ այդպիսի ռեժիմը շատ արդյունավետ է և՛ մեծահասակների, և՛ երեխաների դեպքում:

 

Միսուրիի համալսարանից բժիշկ Հիզեր Լեյդին բոլոր դեռահասներին կոչ է անում սպիտակուցային և սոյայով սնունդ ուտել՝ հրաժարվելով շաքարով ու ճարպով հարուստ մթերքներից: Այդպիսի ռազմավարությունը նվազեցնում է հավանականությունը, որ դեռահասը երեկոյան վնասակար մթերք կուտի: Սա ապացուցել է 13-19 տարեկան կամավորների մասնակցությամբ փորձը:

 

Բացի սննդային վարքից՝ գիտնականները գնահատել են դեռահասների տրամադրությունն ու աշխատունակությունը: Պարզվել է՝ բացի սննդային վարքի վրա դրական ազդեցությունից և քաղցի ուժից, սպիտակուցային և սոյայով սննդամթերքը բարելավել է կոգնիտիվ գործառույթն ու տրամադրությունն օրվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. bodymaster.sportbox.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ